Լապշինի արտահանձնումը կեղտոտ գործարք է. Շարմազանով

Լապշինի արտահանձնումը կեղտոտ գործարք է. Շարմազանով

Խորհրդարանն այսօր աշխատանքը  սկսել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման դատապարտումով: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները այն համարել են Ադրբեջանի քաղաքական դիվերսիա՝ նշելով, որ Հայաստանի օրենսդիր մարմինը պետք է դիրքորոշում արտահայտի կատարվածի վերաբերյալ՝ որպես քաղաքական գլխավոր մարմին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը պաշտպանել են տեսակետը՝ հանձնարարել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտարարության տեքստ մշակել ու վաղը ներկայացնել օրենսդրի քվեարկությանը: Լապշինի արտահանձնումը կեղտոտ գործարք է որակել Էդուարդ Շարմազանովը, որը հայ- բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում