«Ավրորան՝ Արցախին» ծրագիրը ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետևանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին:
Այսօր էլ Ավրորան շարունակում է օժանդակել նոր նախագծերին:
«Այս փուլում աջակցություն ստացած նախագծերն ուղղված են պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական զարգացմանը, առողջապահությանը, մշակույթին, կրթությանը և սպորտին, որոնք կօգնեն բնակչության տարբեր խմբերի՝ երեխաներից մինչև տարեցներ, և կընդլայնեն «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շահառուների թիվը»,- ասել է ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:
«Ավրորան» կոչ է անում յուրաքանչյուրին նվիրատվություն կատարել այս ծրագրին #AraratChallenge շարժման միջոցով:










