ԳԳայանե Թամամյան

50 տարվա տեսլական՝ Հայաստանի համար. «Միասնական հայրենիք»

50 տարվա տեսլական՝ Հայաստանի համար. «Միասնական հայրենիք»

Հայաստանը պետք է ունենա երկարաժամկետ՝ 50 տարվա տեսլական,- հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը:

Նրա կարծիքով՝ պետք է ձևավորել արժեքներ ու սկզբունքներ: Միայն այդկերպ է հնարավոր ունենալ հզոր բանակ ու տնտեսություն:

Մհեր Տերտերյան, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար - Կարևորում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող կառավարություն դաշտ բերի օրակարգ, որն ուղղված կլինի 50 տարվա ծրագրի վրա:  Ունենանք երկար տեսլական, ձևավորենք արժեքներ և սկզբունքներ, և ձևավորվող կառավարությունը կարողանա իր ծրագիրը հարմարեցնել այդ օրակարգին: Այդ օրակարգը կդառնա ուղեցույց մեր հանրության համար: Միայն երկար տեսլականով կկարողանանք կառուցել մարտունակ բանակ, հզոր տնտեսություն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում