ՄՄարի Կոստանյան

«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի

«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի

«Մեծ յոթնյակի» երկրները Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում այսօր կհայտարարեն համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մասին, որը հակակշիռ կլինի Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» բազմատրիլիոն նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ փոխանցում է Deutsche Welle-ն:

Պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը մինչև այժմ չի կարողացել այլընտրանք առաջարկել Չինաստանի կառավարության «անբավարար թափանցիկությանը, էկոլոգիական ու աշխատանքային ցածր չափանիշներին ու հարկադիր մոտեցմանը», որի պատճառով շատ երկրների վիճակը միայն վատացել է:

«Այդ պատճառով էլ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ հայտարարել ենք հավակնոտ նոր համաշխարհային ենթակառուցվածքային նախաձեռնության մասին», որը կլինի ոչ միայն Չինաստանի նախաձեռնության այլընտրանքը:

Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչպես է ֆինանսավորվելու նախաձեռնությունը, որի շրջանակում ծրագրվել է հարյուր միլիարդավոր դոլարներ հավաքել՝ աղքատ երկրների 40 տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքային բացը մինչև 2035 թվականը լրացնելուն օգնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում