ԱԺ աշնանային նստաշրջանի երկրորդն օրն անցավ բուռն քննարկումներով

ԱԺ աշնանային նստաշրջանի երկրորդն օրն անցավ բուռն քննարկումներով

Խորհրդարանում թեժ քննարկումների մթնոլորտում անցավ մի օրինագծի քննարկում, որն անմիջականորեն առնչվում է վարորդներին, ավելի ճիշտ՝ իրավախախտներին:
Հազարավոր են վարորդները, որոնց հաշիվները սառեցվել են արագաչափերի, հոծ գծերի կամ այլ խախտումների հետ կապված տուգանքները չվճարելու համար: Վարչական իրավախախտումների մասին նոր օրինագծով անձը ծանուցված է համարում, եթե անձամբ է ստորագրել ծանուցման մասին անդորրագիրը:
Լիագումար նիստից առանձին ընդդիմադիր քառյակը փակ նիստ գումարեց: Նիստի ավարտից հետո Դաշնակցության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ շատ հարցեր են քննարկել: Քառյակը կառաջարկի օրենսդրորեն սահմանել սահմանամերձ  գյուղերի կարգավիճակը :
Քառյակը կնախաձեռնի նաև «Նաիրիտի» հարցով Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո էլ որոշել են դիմել Սահմանադրական դատարան:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում