ՍՍոնա Աղբալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը, հնարավոր է, առաջիկայում պայմանավորվեն Ադրբեջանի և Հայաստան սահման այցելելու հարցում: Այդ մասին, ըստ ТАСС-ի, Հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ  Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նա ընդգծել է այդ այցի, ինչպես  նաև տեղում իրավիճակը հասկանալու և կողմերի հետ խոսելու կարևորությունը: Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խոչընդոտների վրա: Նա ընդգծել է, որ այդ հարցում կան մի շարք կազմակերպչական նրբություններ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում