Շոտլանդիան՝ անկախությունից մի քանի քայլ հեռու

Շոտլանդիան՝ անկախությունից մի քանի քայլ հեռու

Շոտլանդիայի անկախությունը լուրջ իրարանցում է առաջացրել Միացյալ Թագավորությունում: Մեկ շաբաթ է մնացել հանրաքվեին, մեկը մյուսի հետևից տարբեր կազմակերպություններ հարցումներ են անցկացնում շոտլանդացիների շրջանում:
Էդինբուրգում և Լոնդոնում հակասական տրամադրություններ են, բրիտանական քաղաքական ընտրանին էլ մակոկային դիվանագիտություն է իրականացնում:
Կիրակի YouGov կազմերպության անցկացրած հարցումը ցույց էր տվել, որ շոտլանդացիների 51 տոկոսը պատրաստ է կողմ քվեարկել անկախությանը: Մինչդեռ TNS Scotland կազմակերպության հարցումների տվյալներով Շոտլանդիայի անկախությանը կողմ է արտահայտվել 990 հարցվածների 38 տոկոսը, դեմ՝ 39-ը, 23 տոկոսն էլ դեռ չի կողմորոշվել ընտրության հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում