ՄՄարիա Գաբրիելյան

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:

Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:

Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում` ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինը ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

Ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում