ՄՄարի Կոստանյան

Երուսաղեմում իսրայելցների ու պաղեստինցիների բախման հետևանքով տուժել է 169 մարդ

Երուսաղեմում իսրայելցների ու պաղեստինցիների բախման հետևանքով տուժել է 169 մարդ

Երուսաղեմում արաբա-իսրայելական բախումների հետևանքով տուժել են առնվազն 163 պաղեստինցի և վեց իսրայելցի ոստիկան՝ փոխանցում է BBC-ն:

Անկարգությունները տեղի են ունեցել Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ, որտեղ Իսրայելի իրավապահները ռետինե փամփուշտներ ու խլացուցիչ նռնակներ են կիրառել, երբ պաղեստինցիները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Կողմերի միջև լարվածությունն առաջացել է պաղեստինցիների՝ այն հողերից հավանական տեղահանության պատճառով, որոնց հավակնում են հրեաները:

Կարմիր Մահիկը դաշտային հոսպիտալ է բացել՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում