Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին: Հարցազրույցի հիմնական թեման Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների պաշտպանության հարցն էր: Դեսպանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել գործընթացում, որը պետք է կանխի Արցախի՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու վանդալիզմի գործողությունները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու՝ Ադրբեջանի փորձերը:

Չնայած Բաքուն համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությանը, այնուամենայնիվ, խոչընդոտներ է ստեղծում առաքելության իրականացման համար: Ըստ դեսպան Տեր-Ստեփանյանի՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, մուտք գործելով հայկական մշակութային վայրեր, ականատես կլինեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վայրագությունների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում