ՀԱՊԿ-ը Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը սադրանք է որակել

ՀԱՊԿ-ը Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը սադրանք է որակել

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին տեղի ունեցած բավական ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»,- հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

Ըստ գլխավոր քարտուղարի, թվում էր, թե հակամարտության կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: «Սակայն տարածաշրջանից ստացվող վերջին տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն են առաջացնում», - ամփոփում է Բորդյուժան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում