ԱՄՆ-ի Կոնգրեսում նշել են ԼՂՀ-ի անկախության 23-րդ տարեդարձը

ԱՄՆ-ի Կոնգրեսում նշել են ԼՂՀ-ի անկախության 23-րդ տարեդարձը

ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ԱՄՆ-ում մեր երկրի դեսպանը եւ ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչը:

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ելույթում ասել է, որ Հարավային Կովկասում տեւական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է եւ նրան անվտանգության միջազգային երաշխիքներով օժտելը:

Աշոտ Ղուլյանը նաեւ առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Սիսիլինի եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում