ՄՄարիա Գաբրիելյան

Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար

Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար

Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:

 

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ դուք եք Հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ»:
 
Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում