ԱԱննա Ավետիսյան

Արցախի ՀԿ ղեկավարները հանդիպել են Շոմբի Շարփի հետ

Արցախի ՀԿ ղեկավարները հանդիպել են Շոմբի Շարփի հետ

Արցախի հասարակական կազմակերպությունների ղեկավարներն այսօր հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Օրեր առաջ Արցախում մշակութային ցեղասպանությունը կանխելու կոչով նրանք բողոքի ակցիա էին իրականացրել գրասենյակի առաջ, ինչից հետո կառույցի ղեկավարը խոստացել էր ընդունել նրանց:

Հասարակական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են Արցախի հումանիտար խնդիրները, անդրադարձել իրավաքաղաքական հարցերի, Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային կոթողներն ավերելու Ադրբեջանի քաղաքականությանը և նշել, որ այս մտահոգությունների հարցում ՄԱԿ-ը պասիվ քաղաքականություն է վարում:

Մարիամ Ավագյան, «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող - Այս հանդիպումն ինձ համար քարոզի մի հնարավորություն էր, փափուկ ուժի կիրառման հնարավորություն էր: Գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն և մեր իշխանությունները վերջին 30 տարում լիարժեք չեն աշխատել միջազգային կառույցների հետ, որովհետև իրենք չեն ունեցել արտաքին դիվանագիտական քաղաքականություն: Արդյունքում՝ մենք ունենք այն, որ ՄԱԿ-ը լիարժեք մեզ չի ծառայում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում