COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիա Գաբրիելյան

Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 74, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: 

Հիշեցնենք՝ փոփոխությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում 4-5 անգամ փոփոխվել են: Օրենքով սահմանվել են մի շարք արտոնություններ, ինչպես նաև մի շարք դեպքերում վերանայվել է դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքը՝ այն բարձրացվել է: Առաջին ընթերցումից տրվել են նոր արտոնություններ՝ զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Պետական տուրքից այդ անձինք կազատվեն: Միաժամանակ պետական տուրքից կազատվեն նաև ռազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը վերաբերի ժառանգության ընդունման գործերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում