Քննարկվել են արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքն ու արդյունքները. հանդիպում սոցապնախարարությունում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ընդունել է Արցախի պետական կառավարման համակարգի երիտասարդ աշխատակիցներին, Ֆեյսբուքում այս մասին գրել է Մեսրոպ Առաքելյանը:
«Զրուցել ենք Արցախի շենացման, այն առավել բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու կարևորության մասին։ Այն ուժը, որն արցախցիներն ունեն, և որն ամեն այցի ընթացքում տեսնում ու զգում եմ, թույլ է տալիս պնդել, որ անդադար, համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախը կարճ ժամանակում լիարժեք վերականգնվելու է։ Դրանում մեծ ներդրում կարող են ունենալ հենց իրենք՝ Արցախի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր աշխատասիրությամբ, բնավորության կամային որակներով և նվիրվածությամբ կարող են հասնել ցանկալի արդյունքի։







