ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Սև ծովով ամերիկյան ռազմանավերի նավարկությունը չեղարկելու մասին

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Սև ծովով ամերիկյան ռազմանավերի նավարկությունը չեղարկելու մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Միացյալ Նահանգները չեղարկել է իր ռազմանավերի՝ Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով նավարկումը: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Խոսքը Roosevelt և Donald Cook ռազմանավերի մասին է, որոնք մտադրվել էին սևծովյան ավազանում գտնվել ապրիլի 14-15-ից մինչև մայիսի 4-5-ը:

«Մեզ բանավոր ասվել է, որ ռազմանավերի նավարկումը չեղարկվել է: Սակայն եթե փոխեն որոշումը, ապա ունեն ևս 3 օր նախորդ ծանուցումներն օգտագործելու և նավերն ուղարկելու համար»,- պարզաբանել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում