ՄՄարիամ Մխիթարյան

Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը

Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու են ռուսական զորքերը կենտրոնացած Ուկրաինայի սահմանի մոտ՝ Դոնբասի մոտակայքում: Նրա խոսքը մեջբերում է Интерфакс-ը:

«Հարց են տալիս, թե ի՛նչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին: Պատասխանը շատ պարզ է. մենք այնտեղ ենք ապրում, սա մեր երկիրն է»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, Լավրովը հետաքրքրվել է, թե ինչ են անում Սև ծովում ամերիկյան նավերը: Նրա խոսքով՝ պարբերաբար արձանագրվում է նրանց ներկայությունն այդ շրջանում: «Հիմա նրանք ավելի ակտիվ են՝ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,- ավելացրել է նա:

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ կազմակերպում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գործողություններ Ուկրաինայում` իր իսկ տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: «Ինչու» հարցն այժմ անպատասխան է՝ հավելել է դիվանագետը:

Դոնբասում մարտի վերջին սկսվեց իրավիճակի հերթական սրումը: Ուկրաինան և Դոնեցկն ու Լուգանսկը միմյանց մեղադրում են հրետակոծությունն ուժեղացնելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

Այս ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է պետության սահմանների մոտ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական զորքերը տեղակայվել են երկրի այն շրջաններում, որտեղ նպատակահարմար են համարել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում