ՎՎարդուհի Բալյան

Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում, հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում, հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում բռնկված հրդեհի մասին:

 

«Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է գնացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

 

Կրակը տարածվել է մոտ 10 հա տարածքի վրա, հիմնականում այրվում են տարածքում առկա թփերը։ Փրկարար ծառայողներն այս պահին դեպքի վայրում են և ձեռքի միջոցներով փորձում են մարել կրակը։

 

Հրդեհի բռնկման պատճառը և վնասի չափը կճշտվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում