Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ է

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ է

Սահմանադրական բարեփոխումների  հանրային իրազեկման տեղական ու մարզային փուլերն արդեն ավարտվել են, մասնագիտական հանձնաժողովը նախագիծը դրել է սեղանին:

Ըստ սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի՝ բարեփոխումներով առաջարկվում է խոհրդարանական փոքրամասնություններին պատասխանատու դիրքեր ունենալ վերահսկողական ծառայություններում:

Քաղաքական համակարգում առաջարկվում է փոխզիջման տարբերակ, որը չի նպաստի իշխանության վերարտադրությանը, ընդհակառակը՝ ուղղված կլինի քաղաքական համակարգի կայունացմանն ու առողջացմանը:

Մայր օրենքի նոր նախագծի հանրային քննարկումները մեկնարկեցին մայիսի 20-ին: Ավելի քան եռամսյա աշխատանքի ընթացքում բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանդիպումներ ունեցավ Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ, հանրային լսումներ կազմակերպեց բոլոր մարզերում եւ փորձագիտական տարբեր շրջանակների հետ:
Փաստաթուղթն արդեն պատրաստ է Վենետիկի հանձնաժողովի փարիզյան քննարկմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում