Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. ԱՀ ՏԿԵՆ

- Վարձավճարների փոխհատուցման ուշացումները կապված են պայմանագրերի մեծ քանակի և քաղաքացիների կողմից կրկնակի պայմանագիր կնքելու հետ, որն ավելի է բարդացնում աշխատանքը:
- Հունվար ամսվա վարձավճարի փոխհատուցումները շարունակվում են, որի ավարտից հետո կիրականացվի փետրվար ամսվանը:
- Պայմանագրերը լուծելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:
-
Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
-
Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
- Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ԱՀ Կառավարության շենք):







