ԱԱրման Գալոյան

Գեղամ Ստեփանյանն ընտրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Գեղամ Ստեփանյանն ընտրվել  է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետությունը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի.  ԱՀ ԱԺ-ն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Գեղամ Գարիի Ստեփանյանին:

Գեղամ Ստեփանյանը ԱՀ ՄԻՊ է ընտրվել գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Գեղամ Ստեփանյանը 2008 թ. ընդունվել ու 2014 թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2014-2016 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում