Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում մեկնարկում է իր նորարական փորձարկումները: Նախատեսվում է բաժանորդներին առաջարկել մինչև 1 գբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, 200-ից ավելի հեռուստատեսային ալիք և ֆիքսված հեռախոսակապ:
Ucomը կփորձարկի նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ այսօրվա առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին տրամադրելով բաժանորդներին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում աշխարհագրությունը կընդլայնվի։
Ընկերությունը միակն է Հայաստանում, որը տրամադրում է մինչև 120 մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետի արագություն՝ uMix L փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Հասմիկ Հաջաթյանը առաջինն է միացել է 1 գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին՝ ստանալով uMix Լ փաթեթի ներառումներից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորոություն:
Հասմիկ Հաջաթյան, Ucom ընկերության բաժանորդ - Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին:
Wi-Fi 6 միջազգային ստանդարտը մշակվել է միևնույն Wi-Fi ցանցի միջոցով աշխատող բազմաթիվ սարքավորումներ ինտերնետին միացնելու համար։ Wi-Fi 6-ով աշխատող մոդեմները հնարավոր է ձեռք բերել ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց խանութում։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



