ՆՆարեկ Սահակյան

Մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը, օգնենք արցախցուն իր ներուժն օգտագործել մեր միասնական հայրենիքի հզորացման համար. Մեսրոպ Առաքելյան

Մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը, օգնենք արցախցուն իր ներուժն օգտագործել մեր միասնական հայրենիքի հզորացման համար. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի։ Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին մասնագիտական տարբեր ուղղությունների ծանոթացնելու նպատակով։
 

«Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հետաքրքրությունների, երազանքների ու նախընտրած մասնագիտությունների մասին։ Խոսեցինք մասնագիտության ճիշտ ընտրության և շարունակական ինքնակրթության կարևորության մասին՝ ընգծելով, որ երկրի հզորացման հիմքը որակյալ կրթությունն է։
 

Երեխաները պատմեցին Ասկերանի տեսարժան վայրերի մասին, պայմանավորվեցինք, որ առաջիկա այցերիս ընթացքում կհյուրընկալվեմ նաև իրենց դպրոցում։
 

Այս ու նման այլ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը, օգնենք արցախցուն իր ներուժն օգտագործել մեր միասնական հայրենիքի հզորացման համար։
 

Հանդիպումն ավարտվեց արցախցի երեխաների խաղաղության կոչի հիման վրա գրված երգով։ Նախաձեռնության համար շնորհակալություն Սամվել Մովսիսյանին»,- հայտնում է Մեսրոպ Առաքելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում