ԱԱրման Գալոյան

Այսօր Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Այսօր Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում