ԱԱրման Գալոյան

Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել.  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան: 

Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել: 

Շինարարական մի քանի կազմակերպություններ միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարել են ձյան մաքրման,  աղի և ավազի ցանման աշխատանքներ: 

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում այս պահին աշխատում է «Վահե Կարապետյան»  ընկերությունը: Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է: 

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում