ՆՆարեկ Սահակյան

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական  խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար ԱՀ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում