1000 տարվա բարեկամություն. Մալթայի ու Հայաստանի պատմական առնչությունները

1000 տարվա բարեկամություն. Մալթայի ու Հայաստանի պատմական առնչությունները

Անցնող շաբաթ կայացավ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի իշխան, մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը մեր երկիր։

Այցի օրակարգը խիստ հագեցած էր, ամենատարբեր միջոցառումներ կազմակերպվեցին՝ հանդիպումներ նախագահականում, այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, հարգանքի տուրք Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին և այլն։ 

Մալթայի ինքնիշխան ուխտի պատմությունը շատ սերտ առնչություններ ունի Կիլիկյան թագավորության պատմության հետ։ Կիլիկյան Հայաստանի թագավորները սերտ կապեր են ունեցել խաչակիրների հետ, որոնց շարքերում էին նաև հոգևոր ասպետական ուխտերը, ինչպիսին էր Հիվանդախնամների ուխտը։

11-րդ դարում Երուսաղեմում հիմնադրված ուխտը 13-րդ դարում հանգրվանել է Մալթա կղզում՝ դառնալով Մալթայի ինքնիշխան մարտական ուխտ։ Այսինքն՝ հայերի և Մարտական ուխտի առնչությունները շուրջ հազար տարվա պատմություն ունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում