ՀՀայկարամ Նահապետյան

Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են. Մեսրոպ Առաքելյան

Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են. Մեսրոպ Առաքելյան

Այս պահի դրությամբ մոտ 400 վիրավոր զինծառայողի և քաղաքացիական անձանց  փորձաքննությունն ավարտվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

Նա հավելեց, որ գործընթացը պարզեցվում է, և, ըստ հաշմանդամության խմբի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստացողների թիվը կավելանա: 

Խոսելով արցախահայերի աջակցության ծրագրերից՝ նախարարն ասաց, որ Կառավարության կողմից մշակված և իրականացվող ծրագրերը բավարար են լուծելու Արցախի քաղաքացիների բոլոր խնդիրները: «Արցախը վերադարձել է բնականոն կյանք: Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են: Յուրաքանչյուր ընտանիք ամսական կունենա մոտ 320 հազար դրամի եկամուտ»,- նշեց Առաքելյանը: Նա հայտնեց, որ արդեն մոտ 100 հազար մարդ վերադարձել է Արցախ, 30 հազարից մի փոքր ավելին դեռ գտնվում է Հայաստանում: 

Հարցին՝ ինչ աշխատանքներ են տարվում գերեվարված քաղաքացիների հարազատների հետ, նախարարն ասաց, որ որոշակի աջակցության ծրագրեր կան, որոնցից նրանք կարող են օգտվել:

«Կառավարության վերջին նիստերից մեկում նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր հաստատվեց: Այդ ծրագիրն իրականացվում է ԱԻՆ-ի միջոցով»,- նշեց Առաքելյանը՝ հիշեցնելով, որ ժամանակավոր աջակցության ծրագրերի շրջանակում գերիների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում