Վանաձորում սննդային թունավորման հավանական պատճառը տանը պատրաստված կրեմն է եղել: Աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 10 քաղաքացի: Հիվանդների վիճակը գնահատվել էր միջին ծանրության, այժմ կա դրական դինամիկա։
Մարինե Բաղդասարյանի 5 հոգանոց ընտանիքը երեկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել, իսկ դրա նախորդ օրը նույն ախտանիշներով բժշկական օգնության էր դիմել նաև նրա քրոջ ընտանիքը: Միասին ծննդյան խնջույքի են մասնակցել, տնային պայմաններում պատրաստված ուտեստներ համտեսել:
Նունե Էվինյան, Վանաձորի ինֆեկիոն հիվանդանոցի տնօրեն - Եղել են տարբեր ուտեստներ, բոլորն էլ կարող էին պատճառ լինել: Բոլորի մոտ նկատվել են ջերմություն, փսխումներ, լուծ:
Խնջույքին մասնակցած 14 հոգուց 10-ն այս պահին հիվանդանոցում են՝ հինգն անչափահաս: 8-ամյա Արենն ասում է՝ առաջին օրը սրտխառնոց է ունեցել, հիմա համեմատաբար լավ է:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկը դրական տեղաշարժ է նկատում:
Աստղիկ Ափինյան, հիվանդանոցի բժշկուհի - Դրական դինամիկա կա, միջին ծանրության է հիմնականում, ջերմում է 2 հոգի, բայց ընդհանուր կլինիկական նշանները դեռևս պահպանվում են: Փսխումները դադարել էին, սրտխառնոց ունեին 2-3 հոգի, փորլուծությունը դեռևս շարունակվում է, բուժումն ընթացքի մեջ է:
Խնջույքի սեղանի աղցաններից մինչև հրուշակեղեն. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն արդեն բոլորից համապատասխան նմուշառումներն արել է: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից արդեն հայտնել են՝ հավանական պատճառը տանը պատրաստած տորթի կրեմն է եղել:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



