ՎՎարդուհի Բալյան

Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան

Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության առջև:

Նրանք պահանջում էին հրապարակել գերիների ու անհետ կորածների ցուցակները, իրենց հնարավորություն տալ շարունակել որոնողական աշխատանքները:

Ավելի ուշ ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ցանկանում էին բացել փողոցը, սակայն ծնողներից մեկի մեքենան տուգանային հրապարակ տանելու հանգամանքը կրկին վրդովվեցրել է նրանց, տեղի է ունեցել քաշքշուկ:

Որոշ ժամանակ անց փողոցը բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում