ՀՀովհաննես Վարդանյան

ԱՀ առողջապահության նախարարը հանդիպել է ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԱՀ առողջապահության նախարարը հանդիպել է ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 8-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է «ВИВА. Врачи и волонтеры - Армении» բարեգործական հիմնադրամի ղեկավարին և անդամներին:

Հիմնադրամն ստեղծվել է 2016թ. Արցախում տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հետապնդում է Հայաստանի ու Արցախի հիվանդանոցները դեղորայքով և բժշկական սարքավորումներով համալրելու, մասնագետների վերապատրաստման գործին աջակցելու նպատակ:

Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանին և բոլոր կամավորականներին՝ 2020թ. Արցախին բաժին դարձած արհավիրքի օրերին ողջ ներուժով արցախցու կողքին լինելու և աջակցելու համար:

Տատյանա Օգանեսյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ունեն բավարար հնարավորություն՝ համագործակցությունը շարունակելու համար, ուստի ակտիվ աշխատանք են ակնկալում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա անելիքները, համագործակցության ուղղություններն ու ոլորտները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում