ՄՄերի Եգորյան

Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է ԼՂ-ում քաղաքացիների ընդունելության կետ

Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է ԼՂ-ում քաղաքացիների ընդունելության կետ

Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:

Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում որոնողական խմբերին։

ՌԴ պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք՝ օգնության նպատակով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ 584-ը՝ «թեժ գիծ» հեռախոսով:   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում