Բալայան․ Լավ կլիներ՝ Ալիևն ինքնախաբեությամբ չզբաղվեր

Բալայան․ Լավ կլիներ՝ Ալիևն ինքնախաբեությամբ չզբաղվեր

Նախօրեին Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայկական կողմերի համար անընդունելի մտքեր է հնչեցրել արցախյան կարգավորման առնչությամբ:

«Ազատություն ռադիոկայանի» խնդրանքով մեկնաբանելով Ալիևի խոսքերը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դրանք բնորոշել է իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։

«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ 

Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Բալայանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում