ՄՄարիամ Մխիթարյան

Ստացվել են Ռուսաստանից եվրոպացի դիվանագետների արտաքսման արձագանքները

Ստացվել են Ռուսաստանից եվրոպացի դիվանագետների արտաքսման արձագանքները

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ  որոշումը, հայտնում է ТАСС-ը:

Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում:

Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ սխալ է համարել լեհ դիվանագետին վտարելու Ռուսաստանի որոշումը և ակնկալում է դրա չեղարկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում