Մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնած Նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ կապակցությամբ Հայաստան են ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի առաջադրած առաջնահերթությունները: Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդին կներկայացնի իր երկրի առաջնահերթությունները: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կառույցի գլխավոր քարտուղարի վերաբերյալ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում