ԼԼիլիթ Գասպարյան

Արցախ-Հայաստան ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ

Արցախ-Հայաստան ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

 

Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ:

 

Արցախից դեպի Հայաստան դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Իսկ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
 

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում