ԴԴավիթ Մուրադյան

ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵՏՀ նախարար

ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵՏՀ նախարար

ԵԱՏՄ պետությունները դիմակայեցին կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամին՝ դրանից դուրս գալով նվազագույն կորուստներով: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Տիմուր Ժակսիլիկովը: Նրա կարծիքով՝ անցած տարի տնտեսական աննշան, սակայն աճ գրանցած միակ երկիրն ամբողջ աշխարհում եղել է Չինաստանը: Մյուս բոլոր երկրներում արձանագրվել է տնտեսության անկում:

ԵԱՏՄ նախարար Ժակսիլիկովի խոսքով՝ ամենամեծ կորուստն ունեցել են միության երկրների ծառայությունների և զբոսաշրջության ոլորտները: «Առաջիկայում կհրապարակենք տնտեսության աճի տեմպի նվազման վերջնական վիճակագրությունը»,- ասել է նա: 

Պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներով ԵԱՏՄ անդամների դուրս գալուն մեծապես նպաստել են ազգային կառավարությունների իրականացրած՝ գործարարության աջակցության ծրագրերը: Ժակսիլիկովն ասել է, որ այս տարի ակնկալվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության աճ, սակայն դեռ վաղ է կատարել հստակ կանխատեսում: Նա ասել է, որ տնտեսական ակտիվության աճն արդեն նկատելի է, և դրա ապացույցներից մեկը ԵԱՏՄ երկրներում, հատկապես Ռուսաստանում, աշխատուժի պահանջարկի մեծացումն է: 

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը հիմնվել է 2015 թ. հունվարի 1-ին: Անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում