Վիկտոր Դալլաքյանը հրաժարվել է նախագահի աշխատակազմում իր պաշտոնից

Վիկտոր Դալլաքյանը հրաժարվել է նախագահի աշխատակազմում իր պաշտոնից

Երկար տարիներ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում աշխատելուց հետո Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել և պատրաստվում է դուրս գալ Հանրապետական կուսակցության կազմից և մտնում է ակտիվ քաղաքականություն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դալլաքյանը նախ ներկայացրել է իր քաղաքական անցյալը, ասել, որ օրենսդիր մարմնում 80-ից ավելի օրենսդրական փոփոխությունների հեղինակ է, համագործակցել է Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ՝ միաժամանակ քննադատելով նրանց: 

Վիկտոր Դալլաքյանն ակտիվ քաղաքականություն մտնելու մասին հայտարարությունից հետո սկսել է քարեր նետել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա: Հիշեցնենք, որ Մարուքյան-Դալլաքյան հակամարտությունը հին պատմություն է. դեռևս 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նրանք երկուսն էլ պայքարում էին, բայց բոլորի համար անսպասելի պատգամավոր ընտրվեց Մարուքյանը:

«Մենք Ազգային ժողովում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ Հայաստանի բարձրագույն իշխանություններում: Մամաներին չգիտեմ», - ակնարկելով իր քաղաքական ախոյանին՝ ասել է Դալլաքյանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում