ԱԱրման Գալոյան

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող արցախցիները կարող են ներկայանալ բանկ ու ստորագրել հայտարարությունը

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող արցախցիները կարող են ներկայանալ բանկ ու ստորագրել հայտարարությունը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պետք է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանա բանկ և ստորագրի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը:

Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման կարգն ապահովելու նպատակով առաջարկում ենք այն քաղաքացիներին, որոնք անցած տարվա հոկտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը ներառյալ բանկում չեն ստորագրել այդ հայտարարությունը, այցելեն «Արցախբանկի» ցանկացած մասնաճյուղ՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում