ՎՎարդուհի Բալյան

Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ

Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ

2021 թ. հունվարի 23-ին, ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանի ուղեկցությամբ, վերջինիս հրավերով Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված՝ Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

 

Այցելության ընթացքում բժիշկ-փորձագետները ուսումնասիրել են բուժհիմնարկների նյութատեխնիկական և կադրային ապահովության մակարդակը, ֆինանսական ու տնտեսական գործունեությունը, առկա խնդիրները, լսել տեղի բուժանձնակազմի բարձրացրած հարցերն ու աշխատանքի որակը բարելավվելու շուրջ առաջարկությունները:
 
 

 

Հաջորդող շաբաթվա ընթացքում փորձագետները նախատեսում են ներկայացնել Արցախի բուժհիմնարկների մատուցած ծառայությունների բավարար որակն ու արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ կադրերի ու նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը՝ սույն թվականի փետրվար ամսից դրանք համալրելու ուղղությամբ գործուն քայլեր նախաձեռնելու գործնական մտադրությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում