ՄՄարի Կոստանյան

Սաուդյան Արաբիան հիանալի հարաբերություններ է ակնկալում Ջո Բայդենի վարչակազմի հետ

Սաուդյան Արաբիան հիանալի հարաբերություններ է ակնկալում Ջո Բայդենի վարչակազմի հետ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ թագավորությունը լավատեսորեն է տրամադրված և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ «հիանալի հարաբերություններ» է ակնկալում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:   

Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հավելել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները Իրանի միջուկային գործարքի շուրջ:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Սաուդյան Արաբիան ամուր պատմական հարաբերություններ է հաստատել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի հետ: Մենք կշարունակենք այդ հարաբերությունները նաև նախագահ Ջո Բայդենի օրոք»,- հայտարարել է Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում