Հայ օդաչուների տարհանման գործողության ռազմական վերլուծությունը

Հայ օդաչուների տարհանման գործողության ռազմական վերլուծությունը

Նոյեմբերի 12-ին զոհված հայ օդաչուների  տարհանման գործողությանն է անդրադարձել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ այս գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը, օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որից մեկը՝ առաջին անգամ մեր պրակտիկայում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ բուն գործողության ընթացքում հակառակորդը տվել է 5-7 զոհ:

Քաղաքագետը նշեց, որ նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, կատարվել է տարածքի մանրակրկիտ հետազոտություն, բացահայտվել են թշնամու դիրքերը, ծուղակները, կենդանի ուժի թվակազմը, զինվածության աստիճանը: Նախապես ականազերծվել են տարածքներ, ինչը հնարավորություն է տվել մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում