ՀՀ նախագահը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ ղեկավարներին

ՀՀ նախագահը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ ղեկավարներին

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և Բանակի գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում: 

Նախագահը վստահություն է հայտնել, որ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը ևս շատ մեծ պատասխանատվության զգացումով է կատարելու իր պարտականությունները և հաջողություններ է մաղթել նրան: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին, շտաբի պետին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել նախարարության ամբողջ աշխատակազմին համատեղ ծառայության համար: Նոր նախարարն ու շտաբի պետն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել վստահության համար: 

Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին և գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշերն ու շտանդարտը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում