Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները

Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները

Հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում, այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է: Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ապա «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը», «Հայ ազգային կոնգրեսը»։ Այսպիսով՝ Վանաձորում ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ԲՀԿ, ՀՅԴ։ Գյումրիի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքներն՝ ըստ ԿԸՀ-ի, հետևյալն են.

«Բալասանյան դաշինք»՝ 14 987

«Բարգավաճ Հայաստան»` 9 344

«Հայկական վերածնունդ»՝ 4578

«Քաղաքացիական պայմանագիր»` 638

«Գյումրեցու ոգի»՝ 2475

«Հայ ազգային կոնգրես»` 471

Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 2313

«Համախմբում»` 2469

«Գործարար»՝ 556

ԳԱԼԱ` 4517

«Ալյանս»` 774

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում