ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը բացում է դռները ԱՀԿ-ի առաջ

Չինաստանը բացում է դռները ԱՀԿ-ի առաջ

Չինաստանը բացում է դռները, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ մասնագետներ հունվարի 14-ին կժամանեն Պեկին՝ հաղորդում է Reuters-ը:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը ողջունել է Պեկինի որոշումը: Ի սկզբանե ԱՀԿ-ի փորձագետները պետք է Չինաստան ժամանեին հունվարի սկզբին, բայց Պեկինից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով դա տեղի չունեցավ:

Կազմակերպության փորձագետները պետք է ուսումնասիրեն կորոնավիրուսի ծագումը: Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների՝ համաճարակի մասին առաջին հայտարարությունից հետո աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 88 միլիոն դեպք, մահացել է գրեթե երկու միլիոն մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում