ՄՄարի Կոստանյան

Փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը. Ստանիսլավ Զաս

Փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ամանորյա ուղերձով դիմել է գործընկերներին:

«Մոտենում է Նոր տարին, որի հետ բոլորս կապում ենք լավագույնը:

Անցնող 2020-ը լուրջ փորձություն էր բոլորիս համար՝ փոխելով շատերի կյանքի սովորական ռիթմը և առաջնահերթություն դարձնելով համավարակից մարդկության պաշտպանությունը: Պետության և քաղաքացիական հասարակության ամրության լրացուցիչ փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը:

Նման պայմաններում հատկապես հստակ գիտակցում ենք ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու փխրունությունը, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը մեր հայրենիքի անվտանգության և բարեկեցության համար:

Այս դժվար ժամանակաշրջանում մեր երկրները դաշնակցային համերաշխություն և փոխօգնություն ցուցաբերեցին դժվարին, երբեմն ողբերգական իրավիճակներում: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվերապահ կարևորությունն ու նշանակությունը և ցույց է տալիս մեր պետությունների բարեկամությունը:

2020-ին ՀԱՊԿ-ն ընդունել է մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ ռազմական ոլորտում հավաքական անվտանգության համակարգի զարգացման, քաղաքական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու վերաբերյալ: Ամրապնդվել է համագործակցությունն ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Ուժեղացվել է ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչը:

Գալիք 2021-ին մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը, խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև ընդլայնելու համագործակցությունն արտաքին գործընկերների հետ: Համոզված եմ, որ միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և եվրասիական տարածքում ապահովել կոլեկտիվ անվտանգությունը:

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, վստահություն սեփական ուժերին և նոր ձեռքբերումներ:

Շնորհավոր Նոր տարի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում