ԴԴավիթ Մուրադյան

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել:

«Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ մեր խաղաղապահ զորախմբի նախաձեռնած ակտիվ քայլերը թույլ տվեցին կանխել միջադեպի հետագա զարգացումը: Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանումը թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահների նկատմամբ սադրանքի որևէ դրսևորում մինչ այժմ չի նկատել: 

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք, որ Բաքուն և Երևանը տրամադրված են իրականացնել ստանձնած պարտավորությունները և քայլեր անել դեպի իրավիճակի ընդհանուր կարգավորումը:

Ցանկանում եմ շեշտել ծագող խնդիրների լուծման հարցում կողմերի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Ռուսաստանն էլ, իր հերթին, շարունակում է պատասխանատու և արդյունավետ իրականացնել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում