ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ արտահերթ նիստում՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը: 

 Հիշեցնենք, որ փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:

Առաջին ընթերցմամբ  ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել: Կուսակցությունների հիմնադրման գործընթացը պարզեցվել է: Փոփոխություն է կատարվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում