ՎՎարդան Հովսեփյան

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից. կողմ էր 78 պատգամավոր

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից. կողմ էր 78 պատգամավոր

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ են քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 

Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, ապա քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում